Տեղեկատվություն

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀԻԻԱ «Երիտասարդական Խորհրդատվական խորհուրդ“ երիտասարդական գործակալության աշխատակիցներին համալրման խնդրի առնչությամբ

2020-ի նոյեմբերի 19-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ ներկայացրեց ՀԻԻԱ Երիտասարդական գործակալության ղեկավարին՝ «Երիտասարդական խորհրդատվական խորհրդի» կազմը համալրելու խնդրի վերաբերյալ:

Հարցի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խորհրդի անդամների մեջ չկան էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչը պայմանավորված էր որոշակի արտաքին գործոններով: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման կարևոր մարտահրավերները և Երիտասարդական գործակալության նպատակները, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ «Երիտասարդական խորհրդատվական խորհուրդը» պետք է լինի հնարավորինս ներկայացուցչական և նրա անդամները լինեն, այդ թվում նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ տվեց ՀԻԻԱ Երիտասարդական գործակալության ղեկավարին հաշվի առնել առկա մարտահրավերները ազգային փոքրամասնությունների մասնակցության առումով «Երիտասարդական խորհրդատվական խորհրդի» կամ Երիտասարդական գործակալության այլ ստորաբաժանումների ապագա աշխատակազմում և ակտիվ քայլեր ձեռնարկի ներքաղաքական փաստաթղթի/գործողությունների պլանի և իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)