Ժողովրդական պաշտպանը ենթադրյալ խտրականության գործով երկրորդ անգամ գրանցել է կարգավորման ակտը
2024 թվականի օգոստոսի 30-ին, Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ընթացող գործն՝ ենթադրյալ խտրական դրդապատճառով աշխատանքային իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ, ավարտվել է կողմերի միջև պայմանավորվածությամբ: Պայմանագրով պատասխանողը պարտավորվել է դիմողին վճարել 2 ամսվա աշխատավարձ՝ որպես դրամական փոխհատուցում։ Ժողովրդական պաշտպանն ուրախ է, որ կողմերը կարողացել են փոխզիջումային որոշման գալ և կատարել կարգավորման ակտով սահմանված պարտավորությունները։
Ժողովրդական պաշտպանը կարևորում է կողմերի միջև վեճի կարգավորումը՝ որպես վեճերի լուծման արագ, արդյունավետ և ընդունելի մեթոդ։ Ժողովրդական պաշտպանը կփորձի հետագա գործունեության ընթացքում էլ ավելի ակտիվ օգտագործել կողմերի միջև կարգավորման հնարավորությունը ենթադրյալ խտրականության դեպքերում։
Նշենք, որ 2014 թվականից, այն բանից հետո, ինչ գործարկվել է «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Վրաստանի օրենք, Ժողովրդական պաշտպանը երկրորդ անգամ կարգավորեց կողմերի միջև ծագած վեճը։