Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը ԵԱՀԿ-ի պատվիրակության անդամների հետ քննարկել է կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավական իրավիճակը

2022 թվականի սեպտեմբերի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է՝ հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի հարցերում ԵԱՀԿ-ի ղեկավարության անձնական ներկայացուցիչների և պատվիրակության այլ անդամների հետ:

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը քննարկել է Վրաստանում ոչ գերիշխող կրոնական և էթնիկ խմբերի իրավական վիճակը և Ժողովրդական պաշտպանի և երկրում գործող ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը այս առումով: Նա ներկայացրեց ապարատի տեսլականներն ու առաջարկությունները։ Հանդիպմանը խոսվել է վերջին տարիներին կրոնական և էթնիկական հողի վրա խտրականության փաստերի, դրանց բացահայտման դժվարությունների և խնդիրների լուծման ուղիների մասին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդական պաշտպանին առընթեր հանդուրժողականության կենտրոնի աշխատակիցներ՝ Բեքա Մինդիաշվիլին և Իզաբելա Օսիպովան և իրավահավասարության դեպարտամենտի ղեկավար Քեթի Շուբաշվիլին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)