Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի տեղակալը մասնակցել է իրավահավասարության մարմինների եվրոպական չափանիշներին նվիրված հանդիպմանը

2024 թվականի մայիսի 14-15-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն և իրավահավասարության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Անա Կվաճաձեն մասնակցել են Ալբանիայի խտրականությունից պաշտպանության հանձնակատարի, իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցի (Equinet) և Եվրամիության տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) ջանքերով կազմակերպված համատեղ աշխատանքային հանդիպմանը՝ «Իրավահավասարության մարմինների ստանդարտները» թեմայով:

Սեմինարի նպատակն էր բարձրացնել իրավահավասարության մարմինների չափանիշների վերաբերյալ Եվրամիության երկու նոր դիրեկտիվների (առաջարկված Եվրոպական հանձնաժողովի կողմից) իրազեկությունը և քննարկել Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում դրանց իրականացման հնարավորությունը: Աշխատաժողովը նվիրված էր ազգային մակարդակում առկա մարտահրավերներին, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին և լավ փորձի քննարկումներին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)