Առաջարկ VIII դասարանում «Քաղաքացիություն» առարկայի դասավանդման ժամային ծանրաբեռնվածության վերաբերյալ
2023 թվականի օգոստոսի 11-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն՝ VIII դասարանում «Քաղաքացիություն» առարկայի դասավանդման ծանրաբեռնվածությունն ավելացնելու առաջարկով։
Հարցի ուսումնասիրության շրջանակներում ազգային ուսումնական պլանի վերլուծության ժամանակ պարզվել է, որ ութերորդ դասարանի աշակերտների համար այս առարկայի դասավանդմանը ամեն շաբաթ հատկացվում է ընդամենը մեկ ժամ։
Այս առումով եվրոպական պրակտիկայի ուսումնասիրությունը պարզել է, որ այս ծանրաբեռնվածությունը անհամապատասխան է առարկայի նպատակներին հասնելու համար, ինչը բացասաբար է անդրադառնում հանրակրթության ազգային նպատակների իրականացման վրա։