Կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ
2022 թվականի սեպտեմբերին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի ներկայացուցիչներ՝ Սոփիո Ռուսեցկին և Անա Լոբժանիձեն, ֆեմիցիդի էթիկական ձևով լուսաբանման և կանանց իրավունքների պաշտպանության հարցերով հանդիպումներ են անցկացրել Իմերեթիում և Սամեգրելոյում:
Սեպտեմբերի 13-ին, Քութայիսիում, տեղի հեռուստատեսության, ռադիոյի և առցանց հրատարակությունների ներկայացուցիչների համար անցկացված դասընթացին Անա Լոբժանիձեն խոսեց լրատվամիջոցներում գենդերային խնդիրների էթիկական լուսաբանման սկզբունքների, գենդերային զգայուն լեզվի կարևորության և սեքսիզմի ազդեցության մասին և քննարկեց տարբեր աղբյուրների օգտագործման օրինակներ: Մեծ ուշադրություն է դարձվել նաև ֆեմիցիդի էթիկական լուսաբանման չափանիշներին, ինչպիսիք են նյութի լուսաբանման կենտրոնացումը, ենթադրյալ զոհի/հանցագործի նույնականացումը և տեսողական նյութի օգտագործման էթիկական կողմը: Միջոցառումը կազմակերպել էր «Սոխումի» հիմնադրամի աջակցությամբ։
Սեպտեմբերի 14-ին և 16-ին Անա Լոբժանիձեն և Սոփիո Ռուսեցկին աշխատանքային հանդիպում են անցկացրել Քութայիսի և Զուգդիդի մունիցիպալիտետներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կանանց հիմնախնդիրների քարոզչության վերաբերյալ։
Վրաստանում կանանց իրավունքների պաշտպանության և շարունակական մոնիտորինգի համար, հատուկ նշանակություն է տրվում ոչ կառավարական հատվածի գործունեությանը և նրանց ներգրավմանը։ Բացի այդ, անչափ մեծ է հասարակական կազմակերպությունների դերը մարդու իրավունքների մասին իրազեկության բարձրացման և գենդերային բռնության կանխարգելման գործում: Համապատասխանաբար, աշխատաժողովը նպատակ ուներ ուժեղացնել տարածաշրջանում գործող Հասարակական կազմակերությունները շահերի պաշտպանության արշավների և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի ու կարողությունների վրա: Հանդիպմանը քննարկվել է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին հռչակագրի (CEDAW) կարևորությունը, հաշվետվության մեխանիզմներն ու ընթացակարգերը: Խոսվել է նաև ապագա համագործակցության հեռանկարների մասին՝ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, այնպես էլ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ։
Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային բաժինը՝ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության տեխնիկական աջակցությամբ։