Ժողովրդական պաշտպանի արձագանքը Վրաստանի խորհրդարանում կին պատգամավորների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների վերաբերյալ
Ժողովրդական պաշտպան Լեւան Իոսելիանիի արձագանքը Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում կին պատգամավորներին ուղղված վիրավորական հայտարարություններին ու կոչերին:
«Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մանրամասն կգնահատի այն հայտարարությունները, որոնք ամրապնդում են խտրականությունը կին քաղաքական գործիչների նկատմամբ և անպայման կարտացոլվեն զեկույցում։ Այստեղ ուղղակի կասեմ, որ որքան էլ դժվար լինի այլ կարծիք լսելը, կանանց հետ նման խոսակցությունն ինձ համար անընդունելի են։ Նման խոսակցությունները ոչ մեկին արժանապատվություն չեն հաղորդում և միայն թարմացնում են կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը»։