Առցանց համաժողով - COVID-19 համավարակի ազդեցությունը հակամարտություններից տուժած կանանց և աղջիկների վրա
2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, անց է կացրել առցանց համաժողով ՝ «COVID-19 համավարակի ազդեցությունը հակամարտությունների հետևանքով տուժած կանանց և աղջիկների վրա» թեմայով:
Համաժողովին քննարկել են համավարակի ազդեցությունը հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների իրավական կարգավիճակի հարցը, ինչպես նաև զրուցել են կանանց, խաղաղության և անվտանգության ուղղությամբ Վրաստանում ձեռք բերված արդյունքների և առկա մարտահրավերների մասին:
«Ծանր սոցիալ-տնտեսական ֆոնը, առողջապահական ծառայությունների վրա ցածր հասանելիությունը, կրթության իրավունքի իրականացման ժամանակ թերությունները և շատ այլ մարտահրավերներ, հակամարտությունից տուժած կանանց և աղջիկների առօրյա կյանքի մի մասն են: 2019-2020 թվականներին այսպես կոչված անցակետերի փակումը, սահմանափակեց բռնազավթված տարածքներում ապրող բնակչության, այդ թվում կանանց և աղջիկների տեղաշարժի ազատությունը և ապրուստի միջոցներին հասանելիությունը: Այդ թվում ՝ ընտանեկան բռնությունից տուժածների համար ծառայություններին հասանելիությունը»,- միջոցառման բացման ժամանակ հայտարարել է Ժողովրդական պաշտպան՝ Նինո Լոմջարիան:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ՝ Աննա Չերնիշովան, Վրաստանի խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի անդամ՝ Թեոնա Աքուբարդիան և Վարչապետի մարդու իրավունքների գծով խորհրդական Նիկո Թաթուլաշվիլին:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստած հետազոտության արդյունքները, ներկայացրել է գենդերային հարցերով փորձագետ Անա Իլուրիձեն, իսկ կանանց, խաղաղության և անվտանգության ուղղությամբ առկա մարտահրավերների մասին խոսել են՝ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ՝ Սոփիո Ռուսեցկին և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Էլենե Ռուսեցկայան, Յուլիա Խարաշվիլին և Էկատերինե Գամախարիան:
Առցանց միջոցառմանը մասնակցել են՝ Վրաստանի խորհրդարանի, գործադիր իշխանության, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: