Ընտանեկան բռնության զոհ կանանց, դատարանում հարցաքննության մոնիտորինգի զեկույցի շնորհանդեսը
2021 թվականի նոյեմբերի 17-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը և «Իրավունքներ Վրաստան» հասարակական կազմակերպությունը հրապարակել են՝ դատարանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հարցաքննության մոնիտորինգի արդյունքների զեկույցը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն, «Իրավունքներ Վրաստան»-ի գործադիր տնօրեն Լադո Մկերվալիշվիլին և USAID / Վրաստանի ժողովրդավարության, իրավունքների և կառավարման գրասենյակի տնօրեն Լեա Կապլանը:
Միջոցառմանը ներկա էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, գիտական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հատուկ զեկույցը հիմնված է 2021 թվականի մայիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում, Թբիլիսիի և Ռուսթավիի քաղաքային դատարաններում անցկացված դատական նիստերի մոնիտորինգի արդյունքներին, որի շրջանակներում նախագծի հետազոտողները դիտարկել են 30 քրեական գործերով ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հարցաքննությունը:
Մոնիտորինգը բացահայտեց հետևյալ հիմնական խնդիրները. Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հարցաքննությունը հաճախ տեղի է ունենում այնպիսի իրավիճակում, որը չի ապահովում տուժող կանանց երկրորդական վիկտիմիզացիայից խուսափելը: Տուժած կանանց լիովին չեն տեղեկացնում իրենց իրավունքների և աջակցության ծառայությունների մասին, ու չի տրամադրվում համապատասխան իրավական օգնություն:
Հատուկ զեկույցի համաձայն, կին զոհերի երկրորդական վիկտիմիզացիայի ռիսկերը բխում են հատկապես բռնության մեջ մեղադրվողներից և նրանց փաստաբաններից։ Որոշակի հարցաքննությունների ժամանակ բացահայտվել են դեպքեր, երբ փաստաբանների հարցերն ու ռեպլիկները եղել են անտեղի կամ մեղադրական, ինչպես նաև վիրավորական և նսեմացնող բնույթ են կրել: Հատկանշական է, որ դատարանների ենթակառուցվածքը չի ապահովում բռնության զոհի և բռնարարի կամ նրա մերձավորի ֆիզիկական թե վերբալ հաղորդակցությունից խուսափում։ Բացի այդ, Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում հարցաքննության ընթացքում մեղադրյալին դատարանի դահլիճից հեռացնելու հնարավորություն՝ բռնության ենթարկված կնոջ վրա հոգեբանական ճնշում գործադրելու և նրան երկրորդական վիկտիմիզացիայից պաշտպանելու նպատակով։
Բացի այդ, հարցաքննության գործընթացում գործնականում ներգրավված չեն վկաների և տուժողների համակարգողները և զոհերի փաստաբանները: Մյուս էական խնդիրն այն է, որ Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում քրեական դատավարության ընթացքում ընտանեկան բռնության և ընտանեկան հանցագործության զոհ դարձած չափահաս կնոջ անվճար իրավաբանական օգնության հնարավորությունը։
Փաստաթղթում կարող եք նաև տեսնել հանձնարարականներ՝ Վրաստանի խորհրդարանի, Գերագույն դատարանի, Դատախազության, Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի և Իրավաբանական օգնության ծառայության համար, որոնք ընտանիքում բռնության զոհ դարձած կանանց իրավական վիճակի բարելավման նպատակով, ներառում են՝ օրենսդրական բարեփոխումներ, արդարադատության հատվածում աշխատող արհեստավարժների վերապատրաստում և դատական ենթակառուցվածքի կատարելագործում:
Հատուկ զեկույցը պատրաստելիս, «Իրավունքներ Վրաստան» կազմակերպությանը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակին աջակցել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID), «Վրաստանում օրենքի գերակայությանը աջակցություն» (PROLoG) ծրագիրը, որն իրականացվում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի կողմից (EWMI):