Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է «Լիբերթի բանկ»-ին` առաջարկելով հաշվի առնել սահմանափակ կարողություն ունեցող անձանց կարիքները
Չնայած Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մուտքի իրավունքի խտրական սահմանափակումների վերաբերյալ բազմաթիվ արձագանքներին, սահմանափակ կարողությոններ ունեցող անձանց տարբեր ծառայությունների մատչելիությունը շարունակում է մնալ արդիական և կարևոր խնդիր:
2020 թ. Նոյեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանը ընդհանուր առաջարկություն արեց «Լիբերթի բանկ» ԲԸ-ին` հնարավորինս շուտ հարմարեցնել բանկային հաստատությունների շենքերը, ինչպես նաև հաճախորդներին տրամադրվող բոլոր ծառայությունները և տեղեկատվությունը ցանկացած սահմանափակ կարողություններ ունեցող անձի կարիքներին` անկախ սահմանափակ կարողության տեսակից:
Դիմումատուն նշել է, որ «Լիբերթի Բանկ»-ի մասնաճյուղերից մեկի մուտքի մոտ տեղադրվել է թեքահարթակ, չնայած այն չի ստեղծում հարմարեցված միջավայր սահմանահակ կարողություններ ունեցող անձանց համար, քանի որ այն չունի ճաղավանդակ, որի վրա կարելի էր հենվել շենք մտնելիս: Դիմումատուն նշել է, որ «Լիբերթի Բանկ»-ը հաշվի չի առնում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կարիքները՝ օգտվել իրենց համար հարմարավետ միջավայրում տարատեսակ ծառայություններից, այդ թվում` ամսական սոցիալական փաթեթ ստանալուց:
Մարդու իրավունքների պաշտպանն ապագայում կշարունակի ակտիվ աշխատել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքները իրականացնելու ուղղությամբ: