Նանա Դեվդարիանի
- Դիրք: Վրաստանի օմբուդսմեն
2000 թվականից 2003 թվականը
Նանա Դեվդարիանի (ծնվ. 1958 թ. հոկտեմբերի 10-ին, ք․ Թբիլիսի, Վրացական ԽՍՀ) - վրացի քաղաքական գործիչ, նախկին լրագրող և Վրաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան: 1984 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան պետական թատերական ինստիտուտը՝ դրամատիկական ռեժիսորի որակավորումով: 1983 - 1990 թվականներին աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման պետական կոմիտեի երիտասարդական խմբագրությունում: Ստացել է վրացական և միջազգային լրագրողական մրցանակներ։ 1990 թվականին, իր համախոհների հետ միասին, հիմնադրեց առաջին անկախ հեռուստաընկերություն «Մեմրիսի»-ն, և դարձավ դրա գլխավոր պրոդյուսերը: 1992 թվականին հիմնադրել է «Դրոնի» անկախ հեռուստաընկերությունը: 1993 թվականին արժանացել է «Մանա» մրցանակի՝ որպես լավագույն պրոդյուսեր։ 1992-1995 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 1998-ին թվականին ընտրվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ: Եղել է քաղաքային խորհրդի քարտուղար: 1999 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 2000 թվականին իսկ դարձել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան: 2003 թվականին եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ 2001-2005 թվականներին աշխատել է «Իմեդի» հեռուստաընկերության գիշերային հաղորդումների խմբագիր:
Տարբեր տարիներին մանկավարժական գործունեություն է ծավալել Թբիլիսիի պետական համալսարանում ։