Խտրականությունը խրախուսող հրապարակային հայտարարություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը լրագրողի մասնագիտական գործունեության սահմանափակման վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքում է BM.GE (Բի Էմ Ջի) լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Թելարա Գելանտիայի Վրաստանի կառավարության նիստին ներկա գտնվելու սահմանափակման դեպքին։

Թելարա Գելանտիան կառավարության նիստի լուսաբանման և մասնագիտական ​​գործունեության իրականացման սահմանափակման փաստի մասին հայտնել էր դեռ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին։ Նրա պարզաբանմամբ՝ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը նրան նիստերին մասնակցելու արգելքի պատճառ է անվանել՝ կանոնակարգի խախտումը, բազմաթիվ հարցերը է և այդ կերպ խոչընդոտել գործընկերներին։ Ի տարբերություն Թելարա Գելանտիայի, նրան ուղեկցող օպերատորը նիստին ներկա գտնվելու խնդիր չի ունեցել: Թելարա Գելանտիային թույլ չեն տվել մասնակցել նաև սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին։

Ցավոք, վերջին շրջանում բազմիցս ընդգծվել է քննադատական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին առանձին պետական ​​գերատեսչությունների կողմից կազմակերպվող ճեպազրույցներին կամ մունիցիպալ միջոցառումներին թույլ չտալու և/կամ չհրավիրելու միտումը, [1] ինչը Ժողովրդական պաշտպանը գնահատել է որպես հավասարության սկզբունքին հակասող փորձ:

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է լրատվամիջոցների հատուկ գործառույթը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դաշտում տեղեկատվություն տարածելու և իրազեկ հանրային բանավեճերի խթանմանն առնչվող հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ նախապայման են հանդիսանում նրա յուրաքանչյուր անդամի հասարակական կյանքում ներգրավվածության համար: Մյուս կողմից, քննադատական ​​լրատվամիջոցների առկայությունը անհրաժեշտ պայման է հասարակության ինքնորոշման և ժողովրդավարական պետության ձևավորման գործընթացում։ Ժողովրդական պաշտպանը տագնապալի միտում է համարում լրագրողներին մասնագիտական ​​գործունեությանը խոչընդոտելու փաստը և կարծում է, որ դա վտանգ է ներկայացնում երկրում լրատվամիջոցների բազմակարծության համար և բացասաբար է անդրադառնում երկրի ժողովրդավարական գործընթացների վրա։

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում իշխանություններին ապահովել տեղեկատվության անխափան հասանելիությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, այդ թվում՝ իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ, լրագրողներին հնարավորություն տալ ներկա գտնվել կառավարության նիստերին և տալ իրենց ուզած հարցերը։

Ժողովրդական պաշտպանը շարունակում է կառավարության նիստերին Թելարա Գելանտիայի մասնակցությունը սահմանափակելու հարցը, այդ թվում մամուլի ներկայացուցիչների մասնագիտական ​​գործունեության հետ կապված ներկա իրավիճակի մոնիտորինգը։


[1] Տեղեկությունը հասանելի է վեբ-կայքում. < https://bit.ly/33g0SLl >, < https://bit.ly/3dCjTJU >, < https://bit.ly/3pGDspR >

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)