Ժողովրդական պաշտպանը բնակության ձևի նշանով խտրականությունը վերացնելու նպատակով, առաջարկությամբ դիմել է Վրաստանի կառավարությանը
2021 թվականի հուլիսի 23-ին, Ժողովրդական պաշտպանը բնակության ձևի նշանով խտրականությունը վերացնելու նպատակով, առաջարկությամբ դիմել է Վրաստանի կառավարությանը: Որոշումը հիմնվել է Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց դիմումներին, որտեղ նշվում է, որ նոր կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված կանոնակարգերը, որոնք արգելում են նրանց մուտքը Վրաստանի տարածք, խտրական են:
Ինչպես պարզվել է գործը ուսումնասիրելուց հետո, վիճելի կանոնակարգերի պատճառով (բացառությամբ ոչ քաղաքացիների), մշտական բնակության թույլտվություն ունեցող որոշ անձինք իրավունք չունեն մուտք գործել Վրաստան: Հաշվի առնելով պետության հետ նման կարգավիճակ ունեցող անձանց սերտ իրավական կապը ՝ Ժողովրդական պաշտպանը համարեց, որ երկիր մուտք գործելու իրավունքի սահմանափակմամբ, նշված կարգավորումը խտրական է:
Ելնելով վերոգրյալից, բնակության (ձևի) հիման վրա խտրականությունը վերացնելու նպատակով, Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ արեց Վրաստանի կառավարությանը Վրաստանի և երկրում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց միջև երկարատև և սերտ սոցիալական, տնտեսական, իրավական թե այլ կապի նախատեսմամբ, Վրաստանում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց երկիր մուտք գործելու քաղաքականությունը փոխել այնկերպ, որ նրանք կարողանան օգտվել երկիր անխափան մուտք գործելու իրավունքից: