Նորություններ

Դասընթած իրավահավասարության հարցերում՝ բժշկական կարգավորող գործակալության և առողջապահության նախարարության աշխատակիցների համար

2022 թվականի սեպտեմբերի 8-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության դեպարտամենտի աշխատակիցները, ՀԻԻԱ Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության և Առողջապահության նախարարության աշխատակիցների համար անց են կացրել դասընթաց՝ նվիրված իրավահավասարության և խտրականության արգելման հարցերին։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները դասընթացի մասնակիցներին ներկայացրել են հակախտրական օրենսդրության և իրավունքների վերականգնման մեխանիզմները, խտրականության տարրերն ու խտրականության ձևերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ժողովրդական պաշտպանի չափանիշների և գործելակերպի վերանայմանը՝ բժշկական և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Դասընթացին քննարկվել է նաև սեռական ոտնձգությունների արգելման հարցը։

Ժողովրդական պաշտպանը իրավահավասարության ապահովման գործընթացում կարևորագույն բաղադրիչ է համարում կրթական գործունեությունն ու իրազեկման միջոցառումները և հետագայում էլ կշարունակի նման դասընթացները։

Միջոցառումն իրականացվել է «Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև USAID-PDO դրամաշնորհային համաձայնագրի գործընկերության ծրագրի» շրջանակներում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)