Հանդուրժողականության միջազգային օր
2021 թվականի նոյեմբերի 16-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը և Ժողովրդական պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնը, Հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ կազմակերպել են միջոցառում, որին ներկայացվել են Վրաստանի էթնիկ և կրոնական բազմազանության վերաբերյալ գրքեր և ավանդաբար պարգևատրվել հանդուրժողականության նախանձախնդիրներին։
«Ընթացիկ տարին բավականին բարդ էր թե՛ քաղաքական լարված մթնոլորտի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Այդ թվում՝ փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության կամ խտրականության առումով։ Մարդու իրավունքների իրավիճակը հատկապես բարդացնում է Կորոնավիրուսի համավարակի մասշտաբներն ու դրա ազդեցությունը որոշակի խմբերի իրավական վիճակի վրա»,- իր ողջույնի խոսքում ասել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։
Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին ներկաներին ներկայացրեց, Հանդուրժողականության կենտրոնի գործունեությունը և խոսեց երկրում հանդուրժողականության մշակույթի կարևորության մասին։ Էթնիկ և կրոնական բազմազանության վերաբերյալ պատրաստված և հրատարակված գրքեր են ներկայացրել և բազմազանության հետ կապված հարցերի, նրա հմայքի թե մարտահրավերների մասին են խոսել՝ գիտական խմբագիրներ Լավրենտի Ջանիաշվիլին և Սոֆիո Զվիադաձեն։ Կրոնների և ազգային փոքրամասնությունների խորհուրդների ներկայացուցիչները գնահատել են խորհուրդների գործունեությունը և քննարկել գոյություն ունեցող իրավիճակը։
Հանդուրժողականության նախանձախնդրի բացահայտման և պարգևատրման ուղղությամբ, Ազգային փոքրամասնությունների խորհուրդը պարգևատրել է.
Անվանակարգում անձնավորություն - Բժիշկ, «Ջեներեյշն Այս» հասարակական կազմակերպության ղեկավար և հայ համայնքի ակտիվիստ Մարի Միքոյան
Անվանակարգում պետական ծառայող - Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տարիել Նակաիձե
Անվանակարգում Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի պատվավոր անդամներ - Մանկավարժ և եզդիների համայնքի ակտիվիստ՝ Լիլի Սաֆարովա և պրոֆեսոր, «Լեա» միջազգային հիմնադրամի և Հրեա կանանց խորհրդի ղեկավար Մարինե Սոլոմոնիշվիլի
Կրոնների խորհուրդը պարգևատրել է.
Անվանակարգում անձնավորություն - Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ռան Գիդոր
Անվանակարգում կազմակերպություն - Համերաշխության համայնք, կազմակերպություն, որը խթանում է համերաշխության պրակտիկան Աջարիայի տարածաշրջանում
Անվանակարգում քաղաքական գործիչ / պետական ծառայող. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տարիել Նակաիձե