Նորություններ

Հատուկ զեկույց - Համավարակի ազդեցությունը առողջապահության ոլորտում աշխատող կանանց իրավական վիճակի վրա

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պատրաստել է հետազոտություն, որը գնահատում է նոր կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը առողջապահության ոլորտում աշխատող կանանց իրավական վիճակի վրա՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ սոցիալական կյանքում։

Այս կարիքները ուսումնասիրելու համար իրականացվել է փոքրամասշտաբ հարցում, որի շրջանակներում, առողջապահության ոլորտում աշխատող 90 կին հարցման է ենթարկվել հեռախոսով: Հարցվածների թվում եղել են և՛ բուժքույրերը, և՛ բժիշկները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկությամբ, առողջապահության ոլորտում, ամենացածր աստիճաններից մեկում լրիվ մեծամասնությամբ (70%) աշխատում են կանայք, այդ թվում ամբողջ աշխարհում 28,5 միլիոն բուժքույրերից, 24 միլիոնը կանայք են։ Համապատասխանաբար, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կարևոր է համարել ուսումնասիրել այն կարիքները, որի դեմ համավարակի պայմաններում կանգնած են՝ Վրաստանում առողջապահության ոլորտում աշխատող կանայք:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակի պայմաններում առողջապահական ոլորտում աշխատող կանանց իրավական կարգավիճակը վատթարացել է։ Հարցվածների կարծիքով՝ հաճախ համավարակային մարտահրավերները չեն պատասխանում իրենց գործատուի առաջարկած աշխատանքային պայմաններին։ Բացահայտվել են դեպքեր, երբ բուժքույրերը ստիպված են եղել անընդմեջ մի քանի հերթափոխ կատարել՝ առանց օրենքով սահմանված միջանկյալ ժամկետի։

Երկրում բուժքույրերի պակաս կա, և եթե Եվրոպայում մեկ բժշկին բաժին է ընկնում միջինը 2-ից 5 բուժքույր, ապա Վրաստանում այդ ցուցանիշը հավասար է 0,6-ի։ Սա համակարգային խնդիր է, սակայն այն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել համավարակի ժամանակ։ Հատկանշական է, որ համավարակը զգալիորեն վատթարացրել է առողջապահության ոլորտում աշխատող կանանց հոգե-հուզական վիճակը։ Դրան չի հետևել գործատուների կողմից համարժեք արձագանք և աշխատակիցների համար չեն առաջարկվել՝ հոգեբանի/սթրեսի կառավարման մասին իրազեկվածության և համապատասխան հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ.

  • Համավարակի պայմաններում խախտվել են առողջապահության ոլորտում աշխատող կանանց աշխատանքային իրավունքները։ Մասնավորապես, բացահայտվել են դեպքեր, երբ հերթափոխերի միջև 12-ժամյա ընդմիջում չի պահպանվել։ Բացահայտվել են նաև մի քանի հերթափոխի անընդմեջ կատարման դեպքեր.
  • Խնամքի բեռի անհավասար գենդերային վերաբաշխման և համավարակի պայմաններում հետագա աճի պայմաններում, առողջապահության ոլորտում աշխատող կանանց ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է՝ ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում.
  • Համավարակը զգալիորեն վատթարացրել է առողջապահության ոլորտում աշխատող կանանց հոգե-հուզական վիճակը։ Այս խնդրին համարժեք արձագանք չի տրվել գործատուների կողմից, ոչ էլ առաջարկվել է միջոցներ ձեռնարկել հոգեբանի/սթրեսի կառավարման իրազեկվածության և համապատասխան հմտությունների բարելավման համար.
  • Առողջապահության ոլորտում աշխատող կանանցից ոմանք չունեն աշխատանքի վայրում մենստրուալ ցիկլը կառավարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները.
  • Ըստ հարցման մասնակիցների՝ առողջապահության ոլորտում աշխատող կանայք հաճախ դառնում են հասարակությունից դուրս մնալու/խտրականության զոհ՝ պատճառաբանելով, որ նրանք ընկալվում են որպես վարակվելու բարձր ռիսկ ունեցողներ.
  • Առողջապահության ոլորտում աշխատող մարդիկ ավելի քիչ տեղեկացված են սեռական ոտնձգության բնույթի և հարակից փաստերին արձագանքելու մեխանիզմների մասին: Այս մեխանիզմների բացակայությունը աշխատավայրում և ընդհանրապես դրանց մասին տեղեկացվածության պակասը խոցելի է դարձնում առողջապահության ոլորտում աշխատող կանանց սեռական ոտնձգությունների համակարգային խնդրի նկատմամբ.

Ժողովրդական պաշտպանը հույս ունի, որ պատասխանատու գերատեսչությունները կկիսեն հետազոտության արդյունքները և առաջարկությունները և արդյունավետ միջոցներ կձեռնարկեն առողջապահության ոլորտում աշխատող կանանց իրավական վիճակը բարելավելու համար

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)