Նորություններ

Հատուկ զեկույց՝ «2019-2020 թվականներին այսպես կոչված անցակետերի փակման ազդեցությունը, բռնազավթված տարածքներում բնակվող բնակչության իրավական իրավիճակի վրա»

2021 թվականի ապրիլի 21-ին, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան ներկայացրեց հատուկ զեկույց՝ 2019-2020 թվականներին այսպես կոչված անցակետերի փակման ազդեցությունը, բռնազավթված տարածքներում բնակվող բնակչության իրավական իրավոճակի վրա:

2019 և 2020 թվականների ընթացքում, երկու բռնազավթված տարածաշրջաններում Դե-ֆակտո իշխանությունների կողմից, այսպես կոչված անցակետերի փակման պատճառով, տեղաշարժը մի քանի անգամ սահմանափակվեց: Կովիդ համավարակը էլ ավելի ծանրացրեց իրավիճակը: Հատկապես ուշագրավ է իրավական ծանր իրավիճակը և մարդասիրական ճգնաժամը բռնազավթված Ախալգորիի շրջանում: 2019 թվականի սեպտեմբերի 4-ից, անցակետը կամայականորեն փակելու արդյունքում, բռնազավթված տարածքներում բնակվող անձանց մահվան փաստերը, պարզ ցույց տվեց բժշկական օգնության ցածր որակը և ազատ տեղաշարժման կարևորությունը: Մինչ փակումը, բռնազավթված Ախալգորիի այսպես կոչված անցակետով, համապատասխան բժշկական օգնության, սննդի, կենսաթոշակի թե այլ կենսական ծառայություններ ստանալու համար, ամեն օր օգտվում էր մոտ 400 մարդ: Իսկ Էնգուրի կամրջի վրա գործող այսպես կոչված անցակետը բաց լինելու դեպքում, նրանից օրական օգտվում էր շուրջ 1400-1500 մարդ: Իսկ այսօր այդ թիվը կրճատվել է, դառնալով 20-30:

Հատուկ զեկույցը մանրամասնում է նաև բռնազավթված գծում, անձանց ապօրինի ձերբակալությունների և բանտարկությունների արատավոր պրակտիկան: Ինչպես նաև բանտարկյալներին ծեծի ենթարկելու և վատ վերաբերմունքի հարցերը: Վրաստանի բռնազավթված տարածքներում, մարդկանց հիմնականում ձերբակալում են, այսպես կոչված սահմանը հատելու մեղադրանքով, և նրանց ազատում են տուգանք վճարելուց հետո: Բռնազավթված տարածաշրջանների ուղղությամբ, անձանց ապօրինի բանտարկությունը հիմնականում տևում է 2-3 օր, սակայն վերջին ժամանակներում Դե-ֆակտո կառավարությունը փոխել է քաղաքականությունը և սկսել քրեական գործերի վարույթը: (Վաժա Գափրինդաշվիլիի, Գենադի Բեստաևի, Իրակլի Բեբուայի, Զազա Գախելաձեի, Ռամազ Բեղելուրիի, Միրիան Թազիաշվիլիի և Խվիչա Մղեբրիշվիլիի դեպքերը): Մեկուսարաններում թե բանտախցերում կտտանքների և ոչպատշաճ վերաբերմունքի վառ օրինակն է՝ 2020 թվականի հուլիսի 3-ին ապօրինի ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիի գործը և 28-ամյա Ինալ Ջաբիևի ծեծից մահվան փաստը:

Զեկույցում վերլուծված է բռնազավթված տարածքներում Կովիդ 19-ի հետ կապված գոյություն ունեցող վիճակը և բռնազավթված գծում տեղաշարժման համար անհրաժեշտ փաստաթղթերի հարցը:

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, բռնազավթված գծին տեղաշարժման, Դե-ֆակտո իշխանությունների կողմից հաստատված ֆորմալ ռեժիմը և տարբեր խոչընդոտներ ստեղծելը, ինչպիսիք են, այսպես կոչված անցակետերի անկանխատեսելի փակումը, ապօրինի ձերբակալությունները, տեղաշարժման հետ կապված անհրաժեշտ փաստացի փաստաթղթերի հետ կապված խնդիրները և այլն, սահմանափակում են բռնազավթված տարածաշրջանների բնակիչների տեղաշարժի ազատությունը և ստեղծում անհիմն խոչընդոտներ նրանց կենսամիջոցների հասանելիության համար: Կարևոր է, որ Վրաստանի իշխանությունները, միջազգային հանրության աջակցությամբ օգտագործեն բոլոր հնարավոր մեխանիզմները, բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Այդ թվում, բռնազավթիչ ռեժիմի հետ երկխոսության հավաստիացման ճանապարհով, հակամարտային տարածաշրջաններ միջազգային ներկայացուցիչների մուտքը ապահովելու նպատակով:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)