Հանդիպում հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի հետ
2023 թվականի մայիսի 5-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ։
Կողմերը խոսել են երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց ինտեգրման գործընթացի մասին։ Ժողովրդական պաշտպանը կարևորել է օկուպացված տարածքներում կրթության հասանելիության հարցը և, այդ թվում, դպրոցներում վրացերենով ուսուցումն արգելելու խնդիրը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն և հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին։