Հանդիպում բռնազավթված ռեժիմի կողմից ձերբակալվածների ընտանիքի հետ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան այցելեց Զազա Գախելաձեի ընտանիքի անդամներին՝ Կասպիի քաղաքապետարանի Կվեմո Ճալա գյուղում: Գախելաձեն ապօրինի վիրավորվել եւ ձերբակալվել է հուլիսի 11-ին օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից:
Ձերբակալման պահից Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավված է գործի ընթացքի մեջ և մշտական շփում ունի ձերբակալվածի ընտանիքի անդամների և համապատասխան պետական կազմակերպությունների հետ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, մտահոգիչ է, որ շարունակվում են քաղաքացիների անօրինական կալանավորումը բռնազավթման գծի երկայնքով, տեղաշարժման, գույքային, կրթություն ստանաու կամ մարդու այլ իրավունքների համակարգված սահմանափակումները:
Դժբախտաբար, Ցխինվալիի փաստացի կառավարության կողմից բոյկոտելու պատճառով, Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմը (IPRM) կասեցվել է 2019 թվականից, մինչդեռ Ժնեւի բանակցությունների ձևաչափն անարդյունավետ է՝ պատասխանելու մարդու իրավունքների անհատական կամ պարբերական խախտումներին: Այս ֆոնի վրա անհրաժեշտ է, որ պետությունը, միջազգային հանրության աջակցությամբ և ներգրավմամբ, ակտիվացնի իր ջանքերը բարելավելու առկա ձևաչափերը, ինչպես նաև կիսի միջազգային լավագույն պրակտիկաներն ու փորձը` մարդու իրավունքների ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու և առկա ձևաչափերը օգտագործելու համար, որպեսզի հնարավոր լինի իրականացնել արագ և ժամանակին գործողություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան անվտանգ վերադառնալ այն տարածքը, որը մենք վերահսկում ենք: