Հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
2022 թվականի փետրվարի 22-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ Դունյա Միյատովիչի հետ։
Մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է երկրում իրավահավասարության տեսանկյունից գոյությունն ունեցող վիճակով, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ+ համայնքի անդամների խնդիրներով. Ծանոթացել է աշխատանքային իրավունքների և շրջակա միջավայրի արդի խնդիրների հետ։
Ժողովրդական պաշտպանը Դունյա Միյատովիչին տեղեկատվություն է տրամադրել՝ խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության որակի, լրագրողների և իրավապաշտպանների դեմ վերջին ժամանակներում իրականացրած հանցագործությունների, դրանց ոչ համարժեք հետաքննության և, ընդհանրապես, երկրում արդարադատության թերությունների մասին:
Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը քննարկել է օկուպացված տարածքներում ապրող անձանց մշտական սպառնալիքները, որոնք վկայում են մարդու իրավունքների մոնիտորինգի անհրաժեշտության մասին։ Նա խոսել է տեղահանվածների ծանր վիճակի և նրանց անվտանգ տեղավորման գործընթացի ձգձգումների մասին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն և Էկատերինե Սխիլաձեն։