Նորություններ

Հանդիպում հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի հետ

2023 թվականի հունիսի 2-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի հետ։

Ներածական հանդիպմանը Ռաժդեն Կուպրաշվիլին Ժողովրդական պաշտպանին է ներկայացրել նորաստեղծ հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքային ռազմավարությունը, հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատին և երկու կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարներին, որոնց թվում Ժողովրդական պաշտպանը հետաքրքրվել է Վրաստանի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման հարցով և ծրագրով նախատեսված ազդարարների իրավունքների պաշտպանության ուղղության աշխատանքներով։

Հանդիպմանը ներկա էին նաև Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն և Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի տեղակալներ Թամթա Կաճկաճիշվիլին և Անա Կալանդաձեն։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)