Նորություններ

Հանդիպում վաղ/մանկության տարիքում ամուսնության և այս մարտահրավերի լուծման ուղիների վերաբերյալ

2024 թվականի հունվարի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մասնակցել է Ժողովրդական պաշտպաին կից Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են վաղ/մանկության տարիքում ամուսնությունը և այս մարտահրավերի լուծման ուղիները։

Հանդիպմանը խոսվել է վաղ ամուսնությունների վերացման ուղղությամբ գործնականում կիրառվող օրենսդրության և կանոնակարգերի, այս խնդրի պատմամշակութային ասպեկտների մասին, քննարկվել է իրավիճակը Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում և Կախեթիում, այդ թվում՝ դպրոցներում։ Ներկայացվեց նաև պետության կողմից իրականացվող քաղաքականությունը վաղ/մանկական տարիքում ամուսնությունների վերացման և կանխարգելման ուղղությամբ։

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի գենդերային իրավահավասարության խորհրդի նախագահ Նինո Ծիլոսանին, Վրաստանի կառավարության և երկրում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)