«Աշխատանքային իրավունքները, որպես մարդու իրավունքներ» թեմայով դասընթաց
2023 թվականի մարտի 20-ից հունիսի 19-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Աշխատանքի տեսչության աշխատակիցների հետ միասին մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների թրեյնինգ իրավաբանների համար (HELP) ծրագրի վերապատրաստման դասընթացին. թեման՝ «Աշխատանքային իրավունքները որպես մարդու իրավունքներ»։
Եվրախորհրդի կողմից հրավիրված փորձագետները եռամսյա դասընթաց են անցկացրել մարդու իրավունքների վերաբերյալ, որի նպատակն է նպաստել երկրում սոցիալական և տնտեսական իրավունքների ամրապնդմանը։
Հունիսի 19-ին դասընթացի հանդիսավոր ավարտին, որտեղ ելույթ ունեցավ Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն, մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։