Նորություններ

Ժողովրդական պաշտպանն այցելել է «Երազանքի» քաղաք

2023 թվականի մարտի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Բաթումում կամայականորեն ստեղծված այսպես կոչված Երազանքների քաղաք և ծանոթացել նրա բնակիչների ծանր վիճակի հետ։

Լեռնային Աջարայից հաստատված Վրաստանի անօթևան քաղաքացիները ավելի քան 10 տարի ապրում են անսարք ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրաէներգիայի համակարգերի պայմաններում։ Ճանապարհային ենթակառուցվածքների բացակայության պատճառով դժվարանում է նախադպրոցական և դպրոցական կրթություն ստանալը։

«Ես եկել եմ անձամբ տեսնելու այս մարդկանց ծանր վիճակը։ Այս մարդիկ շատ խնդիրներ ունեն, և ես ամեն ինչ անելու եմ, որ կառավարությունը գերակա, արդյունավետ և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծի այս հարցը։

Բնակչության հիմնական բողոքն իշխանությունից այն է, որ տարիներ են անցնում, և միայն ընտրական խոստումներ են լսում. Նրանց համար ընտրությունից ընտրություն լավ բան չի արվում։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը և հատկապես Բաթումիի գրասենյակը ակտիվորեն վերահսկելու են այդ մարդկանց խնդիրների լուծման հարցերը»,-ասում է Ժողովրդական պաշտպանը և իր մանդատից ելնելով ևս մեկ անգամ կոչ է անում տեղական և կենտրոնական իշխանություններին անպայման ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «Երազնքի քաղաքում» ապրող բնակչության վիճակը բարելավելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)