Ժողովրդական պաշտպանն այցելել է անչափահասների թիվ 11 քրեակատարողական հիմնարկ
2023 թվականի հոկտեմբերի 25-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է անչափահասների թիվ 11 քրեակատարողական հիմնարկ: Նա ստուգել է հիմնարկի ենթակառուցվածքները, բնակելի շենքը, ճաշարանը և այլ օժանդակ օբյեկտները, զրուցել հիմնարկի տնօրինության և բանտարկյալների հետ։
Լևան Իոսելիանին ծանոթացել է հաստատության կրթական ծրագրերի և վերականգնողական ծառայությունների ներդրման և իրականացման վիճակին։
Ժողովրդական պաշտպանը շարունակում է վերահսկել քրեակատարողական հիմնարկները: