Նորություններ

Ժողովրդական պաշտպանն այցելել է Խոնիի մունիցիպալիտետի Քուտիրի գյուղում գտնվող հոգեկան առողջության ազգային կենտրոն

2024 թվականի փետրվարի 2-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Խոնիի մունիցիպալիտետի Քուտիրի գյուղում գտնվող Հոգեկան առողջության ազգային կենտրոն։

Ժողովրդական պաշտպանը զննեց հաստատության շենքերը, բակը, ծանոթացավ բնակելի սենյակների և ընդհանուր տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին։ Նա հանդիպել ու զրուցել է թե՛ հաստատության ղեկավարության, թե՛ շահառուների հետ։

Ժողովրդական պաշտպանի հատուկ հետաքրքրության առարկան հաստատությունում տեղավորված հիվանդների իրավունքներն ու սոցիալական պաշտպանությունն էր։

Վարչակազմի տվյալներով՝ հաստատությունը չունի բավարար ֆինանսական և ենթակառուցվածքային հնարավորություններ սոմատիկ հիվանդությունների հետազոտման և բուժման համար։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում հոգեկան առողջություն ապահովող հաստատություններում և ստացված տեղեկատվությունը ներկայացնում տարեկան և հատուկ հաշվետվություններով։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)