Նորություններ

Ժողովրդական պաշտպանը սահմանափակ կարողությունների նշաններով խտրականությունից խուսափելու հարցով դիմել է Առողջապահության նախարարին

2021 թվականի հուլիսի 9-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը, հաշմանդամության հիմքով խտրականության դեպքի վերաբերյալ ընդհանուր առաջարկով դիմել է՝ Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին:

Գործի ուսումնասիրությունը պարզել է, որ հաշմանդամություն ունեցող հղի կանայք խոչընդոտի առջև են կանգնում առողջության պաշտպանության հետ կապված ծառայությունների ժամանակ:

Ժողովրդական պաշտպանը ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք անընդհատ ստիպված են պայքարել շրջակա միջավայրին հասանելիության, ինչպես նաև տարբեր պետական ​​կամ մասնավոր ծառայությունների հավասար օգտագործման համար: Նույնիսկ առավել խիստ անբավարար վիճակում են հաշմանդամություն ունեցող հղի կանայք, որոնք պետք է անմիջական գործողություններ ձեռնարկեն ՝ պաշտպանելու այս երկու նշաններ կրողների իրավունքները:

Ըստ այդմ, ժողովրդական պաշտպանը կոչ արեց Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին.

  • Սիստեմատիկ կերպով վերլուծել հաշմանդամություն ունեցող հղի կանանց կարիքները առողջապահական ծառայություններ մատչելիության տեսանկյունից և մշակել գործողությունների ծրագիր նրանց կարիքները բավարարելու համար.
  • Ապահովի, որ «Մայրերի և երեխաների առողջության» պետական ծրագրում մանակցելու իրավունք չշնորհվի այն բժշկական հաստատությանը, որտեղ ապահովված չի լինի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար ներառական միջավայր.
  • Արագացնի երկրի մասշտաբով գոյություն ունեցող անտենատալ ծառայություններ փոխանցող հաստատության տարածաշրջանային չափորոշիչների միջազգաձին համապատասխանեցման գնահատման գործընթացը.
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)