Ժողովրդական պաշտպանը այցելել է Բաթումիի թիվ 3 քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտված կալանավորներին
2025 թվականի մայիսի 8-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը այցելել է Բաթումիի թիվ 3 քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալներին և ծանոթացել ցմահ դատապարտյալներին ազատ արձակմանը նախապատրաստելու երկամյա ծրագրի ընթացքին։
Ժողովրդական պաշտպանը բանտարկյալների հետ խոսել է գրասենյակի կողմից պատրաստված հատուկ զեկույցի մասին, որը ներկայացնում է ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվող արդարադատության համակարգի օրենսդրական և գործնական վերլուծություն, ինչպես նաև պայմանական ազատման հարցը։