Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կրոնների և ազգային փոքրամասնությունների խորհուրդների հայտարարություն

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար տեղի են ունեցել ռազմական գործողություններ: Մեզ՝ Վրաստանի քաղաքացիների համար, խորը ցավ է հարևան պետությունների դիմակայության ողբերգությունը, զոհված և տուժած մարդկանց, տեղահանվածների ընտանիքների ողբերգությունը:

Անկախացումից հետո կովկասյան պետությունների զարգացումը մեծապես արգելակվում է արյունալի հակամարտությունների պատճառով։ Պատմությունը ցույց է տալիս, որ Կովկասում հեշտ է հակամարտություն սկսել, բայց, ցավոք, դժվար է կամք ցուցադրել դրանց խաղաղ կարգավորման համար: Վերջին 30 տարիների ընթացքում Կովկասում տեղի ունեցած պատերազմները հազարավոր մարդկանց կյանքեր են խլել։

Վրաստանի քաղաքացիների հայրենիքը Վրաստանն է։ Ուստի մենք պարտավոր ենք միմյանց հանդեպ խաղաղություն, հանդուրժողականություն և աջակցություն ցուցաբերել և նույնը պահանջել կառավարությունից:

Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր գնահատում են խաղաղությունն ու անվտանգությունը մեր երկրում և տարածաշրջանում, հնարավորինս զերծ մնալ էթնո-կրոնական կամ այլ հիմքերով ատելության խոսքի օգտագործումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով:

Մենք հորդորում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ առավել զգույշ լինել տեղեկատվության տարածման հարցում, որը գոնե մի փոքր կարող է նպաստել էթնիկ խմբերի միջև լարվածության խորացմանը:

Կոչ ենք անում պետական մարմիններին ակտիվորեն համագործակցել համապատասխան էթնիկ խմբերի, համայնքների և հոգևոր առաջնորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` մեր երկրում և տարածաշրջանում հանդուրժողական միջավայրը պահպանելու և ամրապնդելու համար:

Մեզ համար թանկ է յուրաքանչյուր մարդկային կյանք։ Հակամարտության կողմերը և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անեն ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության ամուր երաշխիքներ տրամադրելու համար:

Հայտարարությունը ստորագրել են.

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կրոնների խորհրդի անդամներ

  • Ավետարանական բապտիստական եկեղեցի
  • Եզդիների աստվածաբանական խորհուրդը
  • Վրաստանի Ավետարանական եկեղեցի
  • Լատինական կաթոլիկների Կովկասյան Առաքելական վարչություն
  • Ավետարանական-Լյութերական եկեղեցի
  • Ավետարանական հավատքի եկեղեցի
  • Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմ
  • Ավետարանական եկեղեցի «Կյանքի խոսք»
  • Սուրբ Երրորդություն բողոքական եկեղեցի
  • Քրիստոնյաների Սուրբ Եկեղեցին
  • Վրացական մահմեդականների միություն
  • Համայն Վրաստանի մահմեդականների բարձրագույն կրոնական վարչություն
  • Փրկության բանակ
  • Ընկերների հասարակություն - քվակերներ
  • Սվեդենբորգի միությունը Վրաստանում
  • Յոթերորդ օրվա քրիստոնեական ադվենտիստական եկեղեցի
  • Վրաստանի հրեաների միություն
  • Վրաստանի մահմեդականների Ահամադիյա միություն

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամներ

  • Զաուր Խալիլով - Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ
  • Մարի Առաքելովա - Վիրահայերի միություն
  • Մարի Միքոյան - «GENERATION I»
  • Լեյլա Մամեդովա - Վրաստանի ադրբեջանական երիտասարդության միություն
  • Վան Բայբուրթ - «Վրաստան» թերթ
  • Խալադին Էլչուև - «Գուրջիստան» թերթ
  • Սուսանա Խաչատրյան - Վրաստանի հայ կանանց ասոցիացիա «Շուշանիկ»
  • Լեյլա Սուլեյմանովա - ադրբեջանցի կանանց միություն
  • Եկատերինա Բիտկաշ - «Նինեվիա»
  • Ռիմա Գարիբյան - «Բաց սահմաններ»
  • Գարի Աուգստ - Վրաստանի գերմանացիների „Այնունգ» ասոցիացիա
  • Գարոլդ Շմալցել - Վրաստանի Չեխական համայնք «Զլատա Պրահա»
  • Լիլի Սաֆարովա - Կանանց իրավունքների հասարակական նախաձեռնություն
  • Ալի Ալիեվ - ավանների միություն «Ավանի»
  • Նոնա Խանգոշվիլի - հասարակական միություն «Հանուն Պանկիսիի բարեկեցության»
  • Ալեքսեյ Բախոլդին - Բելառուսի միջազգային միություն «Սյաբռի»
  • Զարիխա Խանգոշվիլի - Պանկիսի երիտասարդ քիստ կանանց միություն «Մարշուո»
  • Եվգենիա Կոտանիդ - Վրաստանի հույների Ֆեդերացիա
  • Ֆարհադ Մուսաեվ - Վրաստանի ադրբեջանցիների միություն բարեփոխումների եւ զարգացման աջակցության համար
  • Նաիրա Բեպիևա – „Կովկասյան խճանկար» միջազգային հասարակություն“
  • Բորիս Սինյուկ - Վրաստանի ուկրաինացիների համայնք «Դնեպր»
  • Միխեիլ Բորիս - Վրաստանի ուկրաինացիների ասոցիացիա
  • Ռեգինա Յակոբիձե - Վրաստանի լատվիական համայնք «Ավե-Սոլ»
  • Գենրիխ Մուրադյան - Վրաստանի հայերի միություն
  • Միխեիլ Ավագյան - «Դու» ասոցիացիա
  • Մարինե Սոլոմոնիշվիլի - հրեական կանանց միջազգային հիմնադրամ «Լեա»
  • Մարիա Ֆիլինա - «Պոլոնիա» միություն
  • Մարգալիտա Խիդիրբեգիշվիլի - Խաղաղության և շրջակա միջավայրի միջազգային Վրաստան
  • Ալի Մամեդով - Քվեմո Քարթլի քաղաքացիական հասարակության զարգացման ինստիտուտ
  • Գիորգի Թումասյան - Խաղաղության հիմնադրամ
  • Միխայիլ Այդինով - ռուսալեզու լրագրողների միություն
  • Սաբինա Թալիբովա - «Մտրեդի» միություն
  • Վեներա Մարտղոփլիշվիլի - Կախեթիի գնչուների միություն «Ռոմա»
  • Բեկա Նեշումաշվիլի - «Ուդի»
  • Դավիթ Ադամով - Վրաստանի ասորական ազգային կոնգրես
  • Ալեքսանդր Բեժենցեվ - Վրաստանի երիտասարդական միջազգային ասոցիացիա
  • Ալլա Բեժենցեվա - Վրաստանի ռուսական կանանց ասոցիացիա «Յարոսլավնա»
  • Ռաինա Ախալկացիշվիլի/Բելեվա - Վրաստանի բուլղարական համայնք
  • Էթեր Թոփչիաշվիլի/Գիգինեիշվիլի - «Կեշեր» նախագիծ
  • Առնոլդ Ստեֆանյան - «Բազմազգ Վրաստան» ընդհանուր քաղաքացիական շարժում
  • Ագիտ Միրզոև - ներգրավման և զարգացման կենտրոն
  • Զաուր Գումաշվիլի - Պանկիսիի կիրճի ավագների միություն
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)