Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է՝ Դիցի և Քորդի գյուղերի բնակիչներին

2024 թվականի նոյեմբերի 19-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մեկնել է Շիդա Քարթլի՝ ծանոթանալու օկուպացիոն գծի բնակիչների վիճակին և հանդիպումներ է ունեցել Դիցի և Քորդի գյուղերի բնակիչների հետ։

Հանդիպումների ժամանակ բնակչությունը հիմնականում խոսել է անվտանգության և ենթակառուցվածքային խնդիրների մասին։ Նշվել է, որ ի թիվս այլ խնդիրների, գյուղերի ներքին ճանապարհները անկազմակերպ են, ոռոգման ջրի ուղիները թարմացնելու կարիք ունեն, դեղատուն չկա, չեն գործում նաև հասարակական կենտրոնները։ Արդյունքում երիտասարդների միգրացիան բարձր է, ինչը հանգեցնում է տարածքների հայաթափման։

«Շարունակում եմ այցելել օկուպացիոն գծին մոտ գտնվող գյուղեր, հանդիպել այստեղ ապրող բնակիչների հետ։ Ինձ համար շատ կարևոր է ծանոթանալ մարդկանց վիճակին և կանգնել նրանց կողքին, ովքեր մշտապես բախվում են տարբեր տեսակի խնդիրների, այդ թվում՝ անվտանգության։

Քիչ առաջ ապօրինի ձերբակալվել է երկու մարդ: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ պետությունը առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերի նման վտանգավոր միջավայրում ապրող մարդկանց նկատմամբ։ Դրա համար ես այցելում ​​եմ, հանդիպում նրանց ու անմիջականորեն ծանոթանում նրանց վիճակին։

Յուրաքանչյուր հանդիպում մեզ հնարավորություն է տալիս հանգամանալից ուրվագծել առկա խնդիրները, մարդու իրավունքների խախտումների տեսակները և տեսնել դրանց շտկման միջոցները։ Շարունակական մոնիտորինգը մեզ օգնում է եզրակացություններ անել, որոնք հետագայում տրամադրում ենք համապատասխան պատասխանատու պետական ​​կառույցներին և արտացոլում մեր տարեկան կամ հատուկ հաշվետվություններում»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)