Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հանդիպումները Եվրամիության կառույցների և Հյուսիսատլանտյան միության ներկայացուցիչների հետ

2022 թվականի ապրիլի 11-14-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրամիության կառույցների և Հյուսիսատլանտյան միության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում խոսվել է մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակի, Ասոցացման փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարման և եվրոպական կառույցներին Վրաստանի ինտեգրման հնարավորությունների մասին։ Ժողովրդական պաշտպանը, որպես եվրաինտեգրման գործընթացի դյուրացման համար պատասխանատու սահմանադրական մարմին, շահագրգռված է ծանոթանալ այն ակընկալիքների հետ, որոնք Եվրամիությունն ունի Վրաստանից և ցանկանում է զգալի ներդրում ունենալ այս գործընթացում:

Բրյուսելում կայացած հանդիպումներին ընդգծել են Ժողովրդական պաշտպանի ինստիտուտի նկատմամբ վստահությունը և մեկ անգամ ևս հաստատել իրենց աջակցությունը այս անկախ սահմանադրական մարմնի նկատմամբ:

Ժողովրդական պաշտպանը հանդիպումների արդյունքների և ստացված տեղեկատվության մասին մանրամասն կտեղեկացնի վրաց հասարակությանը։

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինա Պիրիզի, Եվրախորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի և Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միքսերի հետ, բացի այդ նա հանդիպել է՝ Եվրախորհրդարանի նորանշանակ նախագահի աշխատակազմի անդամ Սիլվիա Կոնիսկայի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույան ներկայացուցչի (HR/VP) աշխատակազմի անդամ Բայբա Ալեքսեջուկա-Տավարեսայի հետ:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գործադիր տնօրեն Մայքլ Զիբերտի և Վրաստանի հարցերով աշխատող խմբի անդամների հետ. Եվրոպայի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում (DG NEAR), Վրաստանի և Մոլդովայի տնտեսական ներդրումների ծրագրի վրա աշխատող խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) նախագահի տեղակալի հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)