Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հանդիպումը Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ

2024 թվականի դեկտեմբերի 6-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն, հանդիպել են՝ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի, Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի և Գերմանիայի դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերի հետ։

Հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը քննարկել է երկրում առկա իրադարձությունները և դեսպաններին ներկայացրել գրասենյակի գործունեությունը: Նա խոսել է ոստիկանների կողմից բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի, ակցիաների ժամանակ ձերբակալվածների և վիրավորների վիճակի մասին, որոնց մշտապես այցելում են Ժողովրդական պաշտպանը և Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները ժամանակավոր պահման վայրերում և կլինիկաներում։ Նա նաև նշել է, որ ապարատը ուշադրությամբ հետևելու է Հատուկ քննչական ծառայության կողմից սկսված հետաքննության ընթացքին։

Գրասենյակն աշխատում է արտակարգ ռեժիմով և անմիջապես արձագանքում է թեժ գծով ստացված տեղեկատվությանը մարդու իրավունքների խախտումների մասին։

Ժողովրդական պաշտպանը ակտիվորեն շարունակում է հանրությանը, միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին իրազեկել ընթացիկ իրադարձությունների մասին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)