Նորություններ

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկվածներին

2024 թվականի նոյեմբերի 19-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող 14 քաղաքացու և հանրահավաքի ժամանակ ստացած մարմնական վնասվածքների պատճառով կլինիկայում գտնվող 2 քաղաքացու։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների այցելած 16 անձանցից 10-ը ենթադրաբար ոչ պատշաճ վերաբերմունքի կամ բռնի ուժի կիրառման զոհ են։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արձագանքել է դրան և կոչ արել Հատուկ քննչական ծառայությանն անհապաղ սկսել և իրականացնել արդյունավետ քննություն՝ բացահայտել բոլոր պատասխանատուներին։ Բացի այդ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը Հատուկ քննչական ծառայությանն է փոխանցել հրապարակայնորեն տարածված տեղեկատվություն և կադրեր, որոնցում պատկերված են ոստիկանության կողմից ուժի հնարավոր գերազանցման և լրագրողների գործունեությանը միջամտելու փաստեր։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը վերահսկելու է նախաքննության ընթացքը՝ գնահատելու մարդու իրավունքների խախտման փաստերին արձագանքելու արդյունավետությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)