Ժողովրդական պաշտպանի հրավերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստել է իրավական եզրակացություն, պետական տեսուչի ծառայությունը կարգավորող օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների վերաբերյալ
2022 թվականի փետրվարի 2-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ պետական տեսուչի գրասենյակը վերացնելու մասին օրենքը գնահատելու խնդրանքով։ Քանի որ մենք հարցը բողոքարկել ենք Սահմանադրական դատարան, միջնորդել ենք իրավական եզրակացությունը ներկայացնել արագացված ընթացակարգով։ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց իրավական եզրակացություն, որտեղ քննադատորեն են գնահատվել կատարված փոփոխությունները, ինչպես նաև առաջարկություն կա՝ կասեցնել և չեղյալ համար օրենքը։
2022 թվականի փետրվարի 19-ին, նշված իրավական եզրակացությունն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, գործին կցելու նպատակով։ Հուսով ենք, որ Սահմանադրական դատարանը հաշվի կառնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքի բոլոր ասպեկտները, առաջին ատյանում կկասեցնի վիճարկվող նորմը, իսկ հետո այն կճանաչի հակասահմանադրական։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային չափանիշներին հակառակ, Պետական տեսուչի գրասենյակի վերացումը խորհրդարանում հապճեպ է եղել, և նախնական խորհրդակցություններ չեն եղել: Նրանց կարծիքով՝ այս գործընթացը վտանգ է ներկայացնում օրենքի գերակայության և անկախ ինստիտուտների արդյունավետ գործունեության համար և վտանգավոր նախադեպ է։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ օրենսդրական փոփոխությունները և գործընթացը կարող են ազդել երկրում մարդու իրավունքների պաշտպանության որակի, վատ վերաբերմունքի և կալանավորների մահվան դեպքերի հետաքննության վրա, քանի որ վտանգված է անկախ ինստիտուտի արդյունավետությունը, ինչպես նաև հետաքննչական մարմնի մանդատը ընդլայնվում է, այնպիսի հանցագործություններով ( առանց համապատասխան ֆինանսական ռեսուրսների աճի), որը մինչ այժմ չի եղել անկախ մարմնի ենթակայության տակ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք առաջարկություններ է արել խորհրդարանի կողմից ընդունված օրենքի վերաբերյալ, այդ թվում հատկանշական է.
- Անհրաժեշտ է կասեցնել օրենքը և վերացնել օրենսդրական գործընթացում առկա թերությունները.
- Այն դեպքում, եթե օրենքը չի կասեցվի, ապա տեսուչի և նրա տեղակալների մանդատը պետք է երկարացվի և նրանց թույլ տրվի ավարտին հասցնել պաշտոնավարման ժամկետը.
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կիսում է Ժողովրդական պաշտպանի բազմամյա հանձնարարականն այն մասին, որ անկախ հետաքննչական մեխանիզմը պետք է իրավասու լինի հետաքննելու այնպիսի գործեր, որոնք ենթադրաբար իրականացվել են բարձր պաշտոն ունեցող անձանց (Գլխավոր դատախազ, Ներքին գործերի նախարար, Անվտանգության ծառայության ղեկավար) և դատախազների կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատումները, եզրահանգումներն ու առաջարկությունները հիմնված են մարդու իրավունքների միջազգային իրավունքի և ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերի վրա:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանն օգտագործում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր իրավական լծակները և մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելու երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը և դրանց պաշտպանության համար պատասխանատու անկախ մարմինների արդյունավետ գործունեությունը։ Դրան ուղղված քայլ է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրավերը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իրավական գնահատականը մոտ ապագայում հասանելի կլինի վրացերենով: