Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, Ռիոնի կիրճում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Ժողովրդական պաշտպանն ակտիվորեն հետևում է, Ռիոնի կիրճում այսօր տեղի ունեցող իրադարձություններին: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը մինչ այժմ գտնվում է կիրճում, այդ թվում նաև այն վայրում, որտեղ ոստիկանությունը վերցրել է ցուցարարների վրանները, և անմիջական շփում է ունեցել կողմերի հետ: Ժողովրդական պաշտպանը հետագայում լրացուցիչ կուսումնասիրի վրանները վերցնելու որոշման օրինականությունը:

Քութայիսիից Նամոխվանի տանող ճանապարհի մի կողմը, արդեն մի քանի օր է արգելափակել է ոստիկանությունը, իսկ մյուս կողմը, վրանները վերցնելուց հետո, փակվել է ցուցարարների կողմից, որոնք պահանջում են թույլ տալ, որ հանրահավաքը շարունակվի Նամոխվանիում: Հաշվի առնելով սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, հավաքների ազատությանը անհիմն միջամտությունից խուսափելու նպատակով, ժողովրդական պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը.

  • Անհապաղ, ցուցարարներին հնարավորություն տալ շարունակել հանրահավաքը իրենց կողմից առաջարկվող այլընտրանքային վայրում, և եթե դա մերժելու հիմք կա, ապա ցույցը շարունակելու համար տրամադրվի այլընտրանքային վայր, ցանկալի վայրին մոտ, որը չի կորցնի քաղաքացիների համախմբման նպատակը:
  • Հանրությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն, Նամոխվանի գյուղ տանող ճանապարհը փակելու պատճառների և տևողության մասին
  • Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է վերջին ժամանակներում և այսօր Ռիոնի կիրճում տեղի ունեցող իրադարձությունների և հնարավոր իրավախախտումների մանրամասն ուսումնասիրությունը, որի արդյունքների մասին կտեղեկացնի բնակչությանը:
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)