Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը «Պիրվելի» և «Ֆորմուլա»-ի լրագրողների վրա հարձակման վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքում է «Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաալիքների լրագրողների վրա կատարված հարձակմանը և կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանը բացահայտել պատասխանատուներին և արագ և լիարժեք իրականացնել բոլոր քննչական և դատավարական գործողությունները։
Ժողովրդական պաշտպանը կարևոր է համարում նշված փաստերին անհապաղ արձագանքելը և լրագրողական գործունեության խոչընդոտումը չխրախուսելը։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանն իր լիազորությունների շրջանակում կուսումնասիրի միջադեպը։