Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը քրեակատարողական հաստատության աշխատակցի նկատմամբ շարունակվող վիրավորական արշավի վերաբերյալ
Ինչպես հայտնի է հանրությանը, Քրեակատարողական ծառայության №18 բուժհաստատություն տեղափոխվելուց հետո, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մատնանշել է փոխադրման ժամանակ իր նկատմամբ հնարավոր բանավոր վիրավորանքի վրա։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են այս արարքի հնարավոր հեղինակի մասին, ով, ըստ նրանց, քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից է։ Արդյունքում, նույնականացված անձի նկատմամբ վիրավորական և վարկաբեկող գրություններ և պաստառներ են տարածվել, ինչպես հանրային տարածքում, այնպես էլ նրա բնակելի շենքում:
Հատկանշական է, որ այս փուլում Պետական տեսուչի ծառայությունում ընթանում է հետաքննություն, Վրաստանի երրորդ նախագահի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստով։ Ելնելով վերոգրյալից, Ժողովրդական պաշտպանն անընդունելի է համարում մինչ հետաքննության ավարտը, նման զանգվածային և կոպիտ միջամտություն պաշտոնյայի անձնական կյանքի իրավունքով պաշտպանվող տարածք, հատկապես այն պայմաններում, երբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության իսկությունը դեռ չի հաստատվել։ Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանը վերահաստատում է արտահայտության հասցեատիրոջ ընտանիքում ապրող անչափահասի հոգե-հուզական վիճակը պաշտպանելու անհրաժեշտությունը և, ելնելով նրա շահերից, կոչ է անում հասարակությանը, զերծ մնալ հանրային տարածքում քրեակատարողական ծառայության ներկայացուցչի նկատմամբ վիրավորական գրություններ և պաստառներ տեղադրելուց, որը հնարավոր է խրախուսի, այդ թվում երեխայի նկատմամբ ահաբեկումը կամ այլ գործողություններ: