Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այս օրը նշելու հիմնական նպատակը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է։
2025 թվականի օրվա ուղերձն է՝ «Բարելավե՛ք մեր աջակցության համակարգերը», որը կոչ է անում կառավարություններին աջակցել Դաունի համախտանիշով մարդկանց՝ հավասարապես ընդգրկվելու և հասարակական կյանքին մասնակցելու համար:
Վրաստանում Դաունի սինդրոմով մարդիկ և նրանց ընտանիքները դեռևս բախվում են խնդիրների ու տարբեր դժվարությունների՝ իրենց իրավունքների իրացման հարցում։ Դրանցից հարկ է նշել հաշմանդամության սոցիալական մոդելի ժամանակին ներդրումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը, հասարակության մեջ խարանն ու կարծրատիպերը, շարունակական և որակյալ ներառական կրթությունը, աշխատանքի բաց շուկայում աշխատանքի և մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունները, մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքին։ Խնդիրը դաունի համախտանիշով մարդկանց անհատական կարիքներին հարմարեցված ժամանակին և համապատասխան անկախ կյանքի աջակցության ծառայությունների բացակայությունն է:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում պետությանը հետևողական և արդյունքին միտված քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Դաունի համախտանիշով մարդկանց իրավունքների պաշտպանությունը և նրանց լիարժեք ընդգրկումը առօրյա կյանքում՝ բարելավելով այդ մարդկանց աջակցության համակարգերը։