Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքում է Վրաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի դեպքերի աճող միտմանը և կոչ է անում համապատասխան գերատեսչություններին հատուկ ուշադրություն դարձնել հասարակական խնամքի հաստատություններում անձանց առողջության պահպանմանը, ուժեղացնել ռիսկերի կանխարգելման միջոցառումները և ուշադիր հետևել համապատասխան առաջարկությունների կատարմանը:

Համաշխարհային միտումը ցույց է տալիս, որ տարեցները, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող մարդիկ մեծ խոցելիություն ունեն նոր կորոնավիրուսի նկատմամբ: Հատկանշական է պետության խնամքի, կալանավորման և ազատազրկման հաստատություններում պահվող մարդկանց իրավիճակը, քանի որ շրջակա միջավայրի պայմանների պատճառով այդ հաստատություններում վիրուսի տարածման ռիսկերը մեծ են:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կանոնավոր կերպով վերահսկում է իրավիճակը պետական խնամքի հաստատություններում՝ այցելությունների և մոնիտորինգի միջոցով, ներառյալ նոր կորոնավիրուսի կանխարգելումը և դրա դեմ պաշտպանական ընթացակարգերի իրականացումը:

Մոնիտորինգը ցույց է տալիս, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրել հաստատություններում անձանց տեղաշարժը կարգավորելը, պաշտպանական սարքավորումների օգտագործումը և առկա կանոնները վերահսկելու ուղղությամբ: Բացի այդ, կարևոր է հաստատություններում ապրող մարդկանց շարունակաբար տեղեկացնել և խորհուրդ տալ նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր ռիսկերի և կանխարգելիչ միջոցառումների` իրենց համար մատչելի ձևով:

Հատկապես մտահոգիչ է, որ Բաթումիի տարեցների համար պանսիոնատում հաստատվել են կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը՝ ինչը հերթական անգամ նշում է այս և այլ հաստատություններին կանխարգելիչ, վերահսկողական եւ մոնիտորինգային միջոցառումների ուժեղացման անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը հուսով է, որ Վրաստանի կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և ծառայություններ մատուցող այլ ծառայությունները կգործադրեն բոլոր ջանքերը Վրաստանի բնակչության, հատկապես խոցելի խմբերի կյանքի և առողջության իրավունքը պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, նա կոչ է անում հասարակությանը ցուցաբերել առավելագույն ուշադրություն և զգուշություն, հաշվի առնել առաջարկությունները, հոգ տանել իրենց և ուրիշների առողջության մասին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)