Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը ապրիլի 9-ի վերաբերյալ

Ապրիլի 9-ի ողբերգությունից 33 տարի անց աշխարհը դեռ ականատես է ռուսական բանակի դաժանությանը... Պատմությունը կրկնվում է…

Ուղիղ 33 տարի առաջ՝ 1989 թվականի ապրիլի 9-ին, խորհրդային բանակը դաժանաբար ցրեց խաղաղ ցուցարարներին և սպանեց երկրի ազատության համար պայքարող մի շարք երիտասարդների։ Նրանց անձնազոհությունը, հասարակության միասնությունը, ազատության և տոկունության գաղափարը աշխարհին ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք ազատվել խորհրդային տոտալիտարիզմից և կարողանալ ապրել անկախ պետությունում՝ հիմնված ժողովրդավարական և արևմտյան արժեքների վրա։

Ողբերգությունից երկու տարի անց՝ 1991 թվականին, մենք ընդունեցինք Անկախության ակտը, որտեղ ընդգծված է, որ Վրաստանի Հանրապետությունը, ձգտում է արժանի տեղ զբաղեցնել Աշխարհի պետությունների համագործակցությունում, ճանաչում և հավասարապես երաշխավորում է մարդկային միջազգային իրավունքով նախատեսված՝ մարդու, ազգային, էթնիկական, կրոնական և լեզվական խմբերի բոլոր հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես պահանջում են՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգային պայմանագրերը և հռչակագրերը:

Այսօր Ժողովրդական պաշտպանի գրասենյակը վերահսկում է Անկախության ակտով ամրագրված իրավունքների, ազատությունների և պարտավորությունների պահպանումը, որոնք հանդիսանում են երկրի անկախության հիմքը։

Փառք ապրիլի 9-ի հերոսներին մեր պահպանած հայրենիքի համար, շնորհակալություն ազատության համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)