Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին պարտադրել են աշխատանքի վայրում ներկայացնել կովիդ փաստաթուղթ
Նոր կորոնավիրուսի տարածման և ծանր համավարակային վիճակի պատճառով, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար, անհատապես և հավաքականորեն, ինչպես նաև ժողովրդական պաշտպանի գրասենյակում ապահով միջավայր ստեղծելու և այդ անձանց պաշտպասնության նպատակով, ժողովրդական պաշտպանը կովիդ փաստաթղթի ներկայացման պարտավորության մասին ընդունել է որոշում:
Հրամանի համաձայն, ժողովրդական պաշտպանի գրասենյակի բոլոր աշխատակիցները պարտավոր են ներկայացնել ամբողջական պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ, շաբաթական մեկ անգամ, իրենց հաշվին վերցված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակցին չի թույլատրվի աշխատել գրասենյակում կամ գրասենյակից դուրս (բացառությամբ հեռակա աշխատանքի) առանց կովիդ փաստաթղթի. Իսկ, պաշտոնական պարտականությունների չկատարումը և աշխատանքի չներկայանալը կհամարվի անհիմն:
Որպես բացառություն պետք է նշել, որ առողջական վիճակի պատճառով պատվաստանյութի բժշկական հակացուցում կամ ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատակիցները (ներառյալ հետկովիդյան շրջանը) պետք է ներկայացնեն բժշկի կողմից տրված փաստաթուղթ, պատվաստման անհնարինության մասին: Այս դեպքում ժողովրդական պաշտպանի գրասենյակը, կախված աշխատողի զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից և ծառայության կարիքներից, կքննարկի նրա համար այլ աշխատանքային ռեժիմի սահմանման մասին կամ ժամանակավոր հակացուցումների ժամանակահատվածում ` գրասենյակի հաշվին PCR թեստի կատարում:
Այստեղ հարկ է նշել, որ օգոստոսի 27-ի դրությամբ, ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների 80 տոկոսը պատվաստված է: