Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հայտարարությունը Իսակո Դևիձեին տեսակցելու վերաբերյալ
Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ իբր նոյեմբերի 19-ի հանրահավաքում ձերբակալված Իսակո Դևիձեին Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները չեն այցելել, ինչը ապատեղեկատվություն է։
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը նշված բանտարկյալին այցելել է նոյեմբերի 19-ին՝ կալանավորման առաջին օրը։ Նրա հայտարարության հիման վրա կազմվել է համապատասխան հաղորդում և ուղարկվել արձագանքի համար Հատուկ քննչական ծառայություն։
Ինչ վերաբերում է հացադուլին, երեկ ահազանգ է ստացվել հացադուլ սկսելու մասին, և այսօր Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը կրկին այցելել է բանտարկյալին։
Ընդգծում ենք նաև, որ բանտարկյալը Ժողովրդական պաշտպանի հետ հանդիպում չի խնդրել:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կշարունակի ուսումնասիրել դեպքը և շահագրգիռ կողմերին կտրամադրի համապարփակ տեղեկատվություն։