Նորություններ

Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների վարչությունն աշխատում է 2022-2025 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի վրա

2022 թվականի օգոստոսի 2-3-ը Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որում սահմանվել են Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների վարչության ռազմավարությունը և 2022-2025 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթությունները, նպատակները, խնդիրներն ու հիմնական գործողությունները։

Քննարկված հարցերը մեծ նշանակություն ունեն Ժողովրդական պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացման, երեխայի իրավունքների խթանման և երկրում անչափահասների իրավունքների անշեղ պաշտպանության խթանման համար։

Աշխատանքային հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF)՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի կարողությունների հզորացում ծրագրի շրջանակներում, այն վարել է քաղաքական փորձագետ Անա Կվերնաձեն։

Օգոստոսի 4-ին և 5-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ փորձագետներ Անա Արգանաշվիլին և Անա Աբաշիձեն Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար անցկացրեցին դասընթաց՝ նվիրված անչափահասների հետ շփման խնդիրներին։ Հանդիպմանը խոսվել է Ժողովրդական պաշտպանի լիազորությունների շրջանակում իրականացվելիք աշխատանքների, այդ թվում՝ երեխաների հետ իրենց հարմարեցված մոտեցումներով շփվելու ասպեկտների մասին։ Այստեղ հարկ է նշել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել երեխաների հետ հաղորդակցության ասպեկտների վերաբերյալ ներքին ուղեցույց փաստաթուղթ։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից իրականացվող գործունեությունը էապես կարևոր է անչափահասների իրավունքների պաշտպանության, նրանց հարմարեցված համակարգային մոտեցումների ներդրման և երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեությանը օժանդակելու տեսանկյունից։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)