Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է Գլդանիի դեպքերի ժամանակ ձերբակալվածների իրավունքների ենթադրյալ խախտումների փաստերը
Սեպտեմբերի 22-ին Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը հանդիպել է Գլդանիում տեղի ունեցող զարգացումների արդյունքում ձերբակալված բոլոր երեք քաղաքացիներին։ Բերման ենթարկվածներից Նիկանոր Մելիան խոսեց ոստիկանների կողմից բանավոր և ֆիզիկական բռնության փաստի մասին: Ենթադրյալ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակն անմիջապես տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությանը և ակնկալում է արագ և արդյունավետ արձագանք։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղեկություններով՝ Գլդանիում տեղի ունեցած առերեսման ժամանակ ՆերքինԳործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 3 անձի՝ մանր խուլիգանության և իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու հոդվածներով ( Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 և 173 հոդվածներ):
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կշարունակի ուսումնասիրել ձերբակալվածների իրավունքների ենթադրյալ խախտումների փաստերը։