Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, խոսվել է երկու երկրների իրավապաշտպան կառույցների միջև ապագա համագործակցության հիմնական մարտահրավերների, աշխատանքի առանձնահատկությունների և համագործակցության հարցերի մասին։
Հայաստանի օմբուդսմենը հետաքրքրվել է Վրաստանի հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց ինտեգրման և ինքնակառավարման մակարդակով որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության հարցերով։
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև Ժողովրդական պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնի ազգային փոքրամասնությունների և կրոնական փոքրամասնությունների խորհուրդների ներկայացուցիչների հետ և ծանոթացել Հանդուրժողականության կենտրոնի աշխատանքներին։