Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի և Ծալկայի փոխանորդության առաջնորդի հետ
2023 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սամցխե-Ջավախեթիի և Ծալկայի առաջնորդական փոխանորդության առաջնորդ Նշան վարդապետ Հմայակյանի հետ։
Հանդիպմանը Լևան Իոսելիանին խոսեց կրոնական փոքրամասնությունների իրավունքների ուղղությամբ Ժողովրդական պաշտպանի մանդատի և գործունեության մասին: Ընդգծվել է նաև, որ ապարատի առաջնահերթությունը կրոնական ուղղությունների համար իրավահավասար միջավայրի ստեղծումն է։