Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ
2023 թվականի ապրիլի 20-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ։
Ներածական հանդիպմանը ներկա էին Թբիլիսիում և շրջաններում գործող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաները քննարկեցին ազգային փոքրամասնությունների իրավունքների և ինտեգրման առումով երկրում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, խոսեցին մշակութային և պատմական ժառանգության պահպանման, քաղաքական կյանքում էթնիկ փոքրամասնությունների ներգրավման անհրաժեշտության, ազգային ռեսուրսների օգտագործման, երիտասարդ սերնդի, այդ թվում՝ 1+4 ծրագրի շրջանավարտների, երկրի զարգացման գործընթացի մասին: Շեշտը դրվել է հակամարտող շրջանների, հատկապես Ցխինվալիի շրջանի օսական բնակչության հետ հանրային դիվանագիտության միջոցով հարաբերություններ վարելու վրա։
Ժողովրդական պաշտպանը ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի հետ և նշել, որ հարաբերությունները պետք է վարվեն հաստատության մանդատի շրջանակներում՝ որոշակի շահավետ արդյունքների հասնելու համար։