Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպանի հետ
2024 թվականի հունիսի 17-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն հանդիպել են Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։
Հանդիպմանը խոսվել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու միջոցառումների և պարտավորությունների կատարման վիճակի մասին, քննարկվել է Ժողովրդական պաշտպանի դերն այս ուղղությամբ։
Կողմերը խոսել են նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կիրարկման ակնկալվող արդյունքների, օրենքի դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների և վիրավորների վիճակի, այդ թվում՝ դեռևս նախնական կալանքի տակ գտնվողների, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կողմից նրանց գործերի քննության ընթացքի մասին։
Եվրամիության դեսպանը հետաքրքրվել է նաև խորհրդարանական ընտրություններում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի դիտորդական մանդատով և նախընտրական քարոզարշավի ժամանակ ատելության խոսքի կիրառման վնասակար պրակտիկայի կանխարգելմամբ։