Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ
2021 թվականի սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Օրբելիանիների պալատում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Հանդիպմանը նախագահն ու Ժողովրդական պաշտպանը խոսեցին վերջին ժամանակներում տարածված գաղտնի ձայնագրությունների, դրանց շուրջ զարգացումների, գործող օրենսդրության և համակարգային թերությունների մասին: Նրանք նաև ընդգծել են արագ, արդյունավետ և անկախ քննչական գործընթացի անհրաժեշտությունը: