Նորություններ

Ժողովրդական պաշտպանն արձագանքում է հանրային ուղերձներում, լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում երեխաներին ներառելուն

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ երեխաների անվտանգության և լավագույն շահերի պաշտպանությունը բարձրագույն շահ է, որի պաշտպանությունը բացի պետական գերատեսչության, հասարակության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է, այդ թվում արտահայտման ազատությամբ օգտվելու գործընթացում:

Հանրային ուղերձներում, լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում, որոնք ծառայում են ագրեսիա և անթույլատրելիություն մտցնել կոնկրետ խմբի նկատմամբ, չի թույլատրվում երեխաներին կամ նույնիսկ նրանց մասնակցությամբ հրապարակային սյուժեներից հատվածներ ցուցադրել:

Սա ակնհայտորեն հակասում է երեխայի իրավունքներին ու շահերին։ Սա կարող է վտանգ ներկայացնել երեխաների և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ բարեկեցությանը և անվտանգությանը:

Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր պատասխանատու մարմնի, առանձին դեպքերում, արագ և արդյունավետ արձագանքել։

Նաև, ի լրումն ռեակտիվ արձագանքի, կարևոր է նպաստել երկրում երեխայի լավագույն շահերին հարմարեցված ոչ բռնի միջավայրի ստեղծմանը համակարգված միջգերատեսչական արձագանքի միջոցով, այդ թվում՝ բարձրացնելով հանրային իրազեկությունը, զգայունությունը և քաղաքացիական պատասխանատվությունը:

Ժողովրդական պաշտպանը ներգրավված է ինչպես երեխայի իրավունքների հնարավոր ոտնահարման առանձին դեպքերի ուսումնասիրման, այնպես էլ համակարգային խնդիրների վրա աշխատելու գործընթացում, և երեխայի իրավունքները պաշտպանելու համար կիրառում է արձագանքման բոլոր մեխանիզմները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)